Թեոդոր Աքսենտովիչ
Թեոդոր Աքսենտովիչ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրաշով, Ռումինիա[4] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 1938[3][5] (79 տարեկան) |
Մահվան վայր | Կրակով, Լեհաստան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[6], գրաֆիկա[6] և արվեստ[6] |
Աշակերտներ | Jakob Glasner? |
Պարգևներ | |
Պաշտոն | ռեկտոր |
Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
Ամուսին | Iza Giełgud? |
Զավակներ | Jan Axentowicz?, Gladys Maria Axentowicz?, Jadwiga Axentowicz? և Philip Axentowicz?[7] |
Teodor Axentowicz Վիքիպահեստում |
Թեոդոր Աքսենտովիչ (լեհ.՝ Teodor Axentowicz, մայիսի 13, 1859[1][2][3][…], Բրաշով, Ռումինիա[4] - օգոստոսի 26, 1938[3][5], Կրակով, Լեհաստան), ծագումով հայ լեհ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև սովորել է Լվովի ռեալական գիմնազիայում։ 1878 թվականին ընդունվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիան, աշակերտել Վագներ Շանդորին և Բենչուր Գունլային։ 1882-1893 թթ. ապրել է Փարիզում, արվեստը կատարելագործել ֆրանսիացի նշանավոր նկարիչ Դյուրանի մոտ։ 1888 թվականին մասնակցել է Մարսյան դաշտի ցուցահանդեսին, ընտրվել Ֆրանսիայի ակադեմիայի անդամ։ 1893-1895 թթ. ապրել է Լոնդոնում։ 1895 թվականին Կրակովի գեղարվեստի ինստիտուտը նրան հրավիրել է վարելու նկարչության ամբիոնը, իսկ երբ այդ դպրոցը դարձել է ակադեմիա, ընտրվել է ռեկտոր։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողել է բազմաթիվ մեծարժեք կտավներ, որոնցից հիշատակության արժանի են «Սառա Բեռնարը Տոսկայի դերում», Վիկտոր Օստվսկու, Անրի Ֆունյեի, Դյուրանովսկու, Լվովի հայ արքեպիսկոպոս Իսահակ Իսահակովիչի և այլ դիմանկարներ։ Պատմա-կոմպոզիցիոն կտավներից են «Վյուզբուրգի գրավումը ֆրանսիացիների կողմից», «Սլավոնների առաջնորդի թաղումը» և այլն։ Հայկական թեմաներով գործերից են՝ «Հայաստանի մկրտությունը», «Հայ գաղթականները Լեհաստանում»։ Ունի նաև հայուհիների դիմանկարներ[8]։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-ին ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել Թեոդոր Աքսենտովիչին նվիրված 100-դրամանոց հուշադրամ, որը թողարկվել է «Աշխարհի նկարիչները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակներում[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լվովի հայկական եկեղեցու որմնանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեոդոր Աքսենտովիչի անվան հրապարակ (Կրակով)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Theodor Axentowicz (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Theodor Axentowicz — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #121329356 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Գ. Ստեփանյան, Կենսագրական բառարան, հատոր Ա, Ե., 1973, էջ 163։
- ↑ Թողարկվել է «Թեոդոր Աքսենտովիչ» արծաթե հուշադրամը
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Աքսենտովիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 165)։ |